• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «Հարավային Կովկաս և Եվրոպական միություն․ հասցեագրելով մարտահրավերները և գնահատելով հնարավորությունները» խորագրով համաժողովին

05 հուլիսի, 2023
Դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «Հարավային Կովկաս և Եվրոպական միություն․ հասցեագրելով մարտահրավերները և գնահատելով հնարավորությունները» խորագրով համաժողովին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 5-ին դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «LINKS Europe»-ի կազմակերպած «Հարավային Կովկաս և Եվրոպական միություն․ հասցեագրելով մարտահրավերները և գնահատելով հնարավորությունները» (“The South Caucasus and the European Union – addressing challenges, seizing opportunities”) խորագրով համաժողովին, որին հրավիրված էին փորձագիտական հանրության ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից, ինչպես նաև Նիդերլանդներում հավատարմագրված դեսպաններ։ Համաժողովին մասնակցում էին նաև Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և ԱլԳ հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դիրկ Շուբելը։
 
Միջոցառումը կազմված էր թեմատիկ քննարկումներից, որոնք անդրադառնում էին Հարավային Կովկասում ԵՄ ներգրավածությանը, դրա հետագա ընլայնման հեռանկարներին, Հայաստան- Ադրբեջան խաղաղության բանակցությունների բրյուսելյան հարթակին։
 
Առանձին պանելային քննարկումներ էին նվիրված նաև Հարավային Կովկասի երկրների և Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունների առկա օրակարգին։
 
Դեսպան Բալայանը ելույթով հանդես եկավ Հայաստան- ԵՄ պանելային քննարկմանը՝ անդրադարձավ ՀԸԳՀ վավերացումից հետո առկա հավակնոտ օրակարգին, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, օրենքի գերակայությանն ու իրավական համակարգի բարեփոխումներին։
 
Անդրադարձ կատարվեց վերջերս Եվրապոլի հետ ստորագրված համաձայնագրին, որի օրինակով առաջիկայում սպասվում է նաև Եվրաջասթի հետ համաձայնագրի կնքում։
 
Առանձնահատուկ ընդգծվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը, ինչը նպաստում է տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատմանը։
 
Դեսպանի ելույթին հաջորդած ծավալուն քննարկման ընթացքում Ադրբեջանը ներկայացնող հատուկ հանձնարարություններով դեսպան Էլշադ Իսկանդերովը հրաժարվեց հրապարակավ ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչը հստակ արձանագրվեց համաժողովի մասնակիցների կողմից։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: